Փիլոսը: Ստեփան Զորյան

 Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

Քառանիշ և եռանիշ թվերի բազմապատկում

Օրինակ՝ 5321x418

                  
      5321        
     x 518        
     42568        
   + 5321         
   26605          
   2756278        
                  

1 Հաշվի՛ր արտահայտության արժեքը

2508·230

                  
      2508        
     X230         
       0000       
  +   7524        
     5016         
     576840       
                  

2516·123

       2516        
       123         
     X            
       5048        
   +  5032         
     2516          
                   
     306968        
                   

1865·102

      1865        
      102         
     x           
       3790       
    + 0000        
     1865         
                  
     190290       
                  

16985·104

      16985       
      104         
     x           
      68040       
    +00000        
    16985         
                  
    1766540       

28965·105

     28965        
    X105          
                  
                 
      `13425       
   + 00000        
    28965         
                  
    2909925       
                  
                  
                  

Օրինակ՝ 5321x418

                  
      5321        
     x 518        
     42568        
   + 5321         
   26605          
   2756278        
                  

1 Հաշվի՛ր արտահայտության արժեքը

2508·230

                  
      2508        
     X230         
       0000       
  +   7524        
     5016         
     576840       
                  

2516·123

       2516        
       123         
     X            
       5048        
   +  5032         
     2516          
                   
     306968        
                   

1865·102

      1865        
      102         
     x           
       3790       
    + 0000        
     1865         
                  
     190290       
                  

16985·104

      16985       
      104         
     x           
      68040       
    +00000        
    16985         
                  
    1766540       

28965·105

     28965        
    X105          
                  
                 
      `13425       
   + 00000        
    28965         
                  
    2909925       
                  
                  
                  

My Friends Around the World

Hello! My name is Anna. I am from Armenia. I am Armenian. I speak Armenian and a little English.
This is my friend Tom. He is from England. He is English. He speaks English.
And this is Yuki. She is from Japan. She is Japanese. She speaks Japanese and a little English too.
We are friends from different countries, but we all learn English together!

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Exercise 1. Complete the sentences.

  1. Anna is from Armenia.
  2. Tom is from Amerika.
  3. Yuki speaks Japen.
  4. They all learn English together.

Exercise 2. Match the country with the nationality.

CountryNationality
FranceFranch
JapanJapanese
GermanyGarman
ItalyIliyan
ChinaChinese

(Պատասխանները՝ French, Japanese, German, Italian, Chinese)

Exercise 3. Grammar – Complete with am / is / are

  1. I am from Armenia.
  2. She is from Japan.
  3. They are Brazilian.
  4. He is German.
  5. We are from different countries.

Exercise 4. Creative writing

Write a short paragraph (5–6 sentences) about yourself.
Use these prompts:

  • My name is Eliza.
  • I am from Armenia.
  • I am Armenian (nationality).
  • I speak Armenian.
  • My friend is from Armenia.
  • We both speak Arminian.

Մաթեմատիկա ֆայլ

Օրինակ․

 x456 
   65 
+2280 
2736  
29640 
      

1 Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

678×5

 678   
x      
 5     
3490   
       

543×4=

  543      
x          
  4        
 2174      
           

621×5=

 621  
x     
  5   
3105  
      

529×6=

   529     
  x        
   6       
  3165     
           

871×6=

   871     
  x        
   6       
  5156     
           

879×7=

 879  
x     
 7    
5356  
      

1123×8=

       
 1123  
X      
 8     
 8962  
       

1240×3

  1240   
 x       
  3      
  3690   
         

585×11=

       586 
      x    
 5956  11  
+      5956
 11        
 5967        
           

Հայկ և Բել առասպելը

Մաս 1-ին

Այս Հայկը…. վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն…
Իսկ ինքը…. մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։

….Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը՝ Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի….

Հայկը Բելի պատգամավորներին հետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։

Մաս 2-րդ

….Իսկ Բելը, հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

– Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը (ունեցվածքը) Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։
Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում….

Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:

Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և հետ–հետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։
…Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

  1. Գրել հետևալ բառերի բացատրությունը օլայն բառարանի միջոցով․

Վայելչակազմ- գեղեցիկ

Գեղագանգուռ-գեղեցիկ մազերով գանգուռ և փայլուն

Երևելի-աչքի ընկնող

Խրոխըտանալ-

դյուցազուն-

, սփռվել-

ամբոխ-

չվել-հեռանալ

ընդոծն-

սակավաթիվ-քիչ

հանդուգն-

հորձան-

զառիվայր-

ուշիմ-

խոհեմ-

զվառտաչյա-ուրախ աչքերով

Где я живу

29.09 — 03.10

Где я живу Я Армнка.

живу Мы живём

Ты живешь Вы живёте

Он/Она живёт Они живут

-ия, -ии

Армения — в Армении

Россия — в России

Грузия живёт в Грузии

Германия — в Германии

Франция живёи в Франции

Испания жевёт в Испании

  1. Запиши и допиши окончания слов.

а) Джон и Сара живyт в США.

б) Мы живём в Армении.

в) Вы живёти в Германии или во Франции?

г) Чен живёт в Китае.

д) Ты живёг в Армении?. Нет, я живу м в России.

2. Составь диалоги по образцу.

Образец: — Кто Ганс по национальности?

— Он немец.

— Где живёт Ганс?

— Он живёт в Германии.

Георгий — грузин, Наре — армянка, Мери — англичанка. Пьер — француз.

Мел

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:

Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է:

  1. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:

Մեր երկրի անունը Հայաստան է․ Հայաստան անունը ստեղծվել է Հայկ անունից (Հայկ նահապետ) Հայկ նահապետը ստեխծել է մեր ամբողջ Հայաստանը։

  1. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:

Հայաստան-Յերեվան, Անկարան-Թուրքիա

  1. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:

Дружба биз границы

Ответь на вопросы:

  1. Кто ты по национальности?

армянка.

  1. Кто по национальности твои родители?

армяниe.

  1. Кто по национальности твой лучший друг (твоя лучшая подруга)?

армянка и украинка.

Составь “карту друзей”.

1.Нарисуй шесть кружков с именами друзей.

2.Напиши под каждым кружком страну, город и что любит делать этот друг.

Կոմիտաս․«Ծառեր, թփեր, լեցուն միրգ»

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

2. Կատարի՛ր առաջադրանքները։

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր:

Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:

Աշուն։

  • Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Աշուն

  • Վերնագրի՛ր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:

Աշնան մրգեր

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Աշնան

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  • Նկարի՛ր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

  • Ի՞նչ բառերով կբնութագրես այս բանաստեղծությունը։ Օրինակ՝ գունավոր, համեղ․․․ Շարունակի՛ր բառերի շարքը։

3. Դիտի՛ր Կոմիտասի մասին պատմող ֆիլմը՝ Կոմիտաս․ Մի հանճարի պատմություն: